«Դարոինկ» ընկերությունում կորոնավիրուսով վարակվելու դեպքը հաստատվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

կորոնավիրուս

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք ճի՞շտ էր «Դարոինկ» ընկերությունում կորոնավիրուսով վարակին վերաբերող տեղեկությունը, ասաց․

«Լուրը ստանալուց հետո մենք հանդիպել ենք «Դարոինկ» ընկերության հետ, մեր տեսուչները գնացել են ,և տեղում պարզվել է, որ վարակվածը  մենեջեր է, այլ ոչ արտադրության աշխատակից։ Իհարկե, դա ավելի լայն շրջանակ վարակելու վտանգ կարող է ներկայացնել, բայց ինչ վերաբերում է տվյալ արտադրության աշխատակիցներին , նրանք շփում չեն ունեցել տվյալ մենեջերի հետ, և վարակի տարածումը ընկերությունում գրեթե զրոյական վտանգ ունի»։