Անցկացվել են ապահովման դասակների հրամանատարների հավաքներ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News        

ՊՆ

Ապրիլի 5-ից 6-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ապահովման դասակների հրամանատարների հավաքներ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Կազմակերպվել են գործնական և հրահանգչամեթոդական պարապմունքներ, զորամիավորման առավել պատրաստված սպաները հանդես են եկել  դասախոսություններով: Հավաքների մասնակիցները կատարելագործել են զորքերի ամենօրյա ապահովման և թիկունքային գործունեության վերաբերյալ իրենց գիտելիքները: