Ստեղծված իրավիճակի երկարաձգվելու դեպքում կառուցապատողների ֆինանսական խնդիրները կմեծանան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News        

շենք

Կառուցապատողների հայկական ասոցիացիան, Ռիելթորների գործատուների միությունը և Ճարտարապետների միությունը համատեղ հայտարարություն են տարածել, որով դիմել են ՀՀ վարչապետին, պարետին և Երևանի քաղաքապետին։ Հայտարարությունում մասնավորապես ասված է․

«Ըմբռնումով են մոտենում ՀՀ պարետի կողմից կառուցապատման ոլորտի մասով սահմանած սահմանափակումներին, ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունում և Երևանի քաղաքապետանարում աշխատանքների կազմակերպման դանդաղեցմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակից բխող այլ խնդիրներին։ Այս կապակցությամբ մենք մեր զորակցությունն են հայտնում ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններին և ՀՀ պարետին։

Սակայն գտնում ենք, որ անգամ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները վարելով ճկուն քաղաքականություն կարող են ստեղծել հնարավորություն, որ մի կողմից չդադարեցվեն կառուցպատման աշխատանքների տարբեր փուլերը կամ այդ փուլերի մի մասը, ինչպես նաև պահպանվեն համավարակի չտարածման սահմանված պահանջները։

Նշենք նաև, որ ստեղծված իրավիճակը երկարաձգվելու դեպքում ավելի են խորանալու կառուցապատող ընկերություններում առաջացող ֆինանսական խնդիրները և այն կարող է շղթայական ձևեով ազդել այլ բազմաթիվ ոլորտների վրա /բանկային, հարկային, սոցիալական և այլն/։

Բոլորիս նպատակն է, որ ստեղծված այս իրավիճակում հնարավորության սահմաններում թույլատրվի իրականացնել բացօթյա շինարարական աշխատանքներ, որի արդյունքում ինչպես կստեղծվի հավելյալ արժեք, ինչպես նաև կլուծվի կառուցապատման շղթայում ընդգրկված հազարավոր աշխատողների սոցիալական խնդիրները։ Իհարկե կրկին շեշտում ենք՝ պահպանելով համավարակի չտարածման սահմանված պահանջները։

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք

1. Հնարավորինս սեղմ ժամկետներում սահմանել կառուցապատման ոլորտին վերաբերող՝ համավարակի չտարածման, սանիտարա-հիգինիենիկ, աշխատողների տեղաշարժման և այլ սահմանափակումներ ներառող ժամանակավոր ոլորտային ուղեցույց։ Նման ուղեցույց սահմանելուց հետո թույլատրել իրականացնել դրանից բխող շինարարական աշխատանքները։

2. Գրավոր ընթացակարգերով հնարավորինս արագ քննության առնել կառուցապատողների կողմից ներկայացված ՃՀԱ տրամադրելու վերաբերյալ դիմումները, ՀՀ օրենսդրությանը դրանց համապատասխանելու դեպքում հաստատել ՃՀԱ-ները, որը ստեղծված այս վիճակում կառուցպատման ոլորտում գործունեություն իրականացնողների կտա հետևյալ հնարավորությունները.

- Ճարտարապետները կստանան պատվերներ և կլուծվի ինքնամեկուսացման պայմաններում վերջիններս զբաղվածության հարցը՝ աշխատանքները առցանց կազմակերպելու միջոցով,

- Կատարվող աշխատանքների դիմաց վերջիններս կստանան համախատասխան վարձատրություն, որի արդյունքում, հեռահար տանից աշխատելով, կլուծեն իրենց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը,

- Ստեղծված իրավիճակը կայունանալուց հետո կառուցապատողները չեն սպասի առնվազն 3-4 ամիսներ նախագծերի պատրաստման համար, այլ հնարավորություն կունենան միանգամից սկսել իրականացնել շինարարական աշխատանքներ, որի արդյունքում հետճգնաժամային ժամանակահատվածում կլուծվի հազարավոր աշխատատեղերի ապահովման և դրանից բխող սոցիալական ապահովման խնդիրներ։

3. Գրավոր ընթացակարգերով հնարավորինս արագ քննության առնել կառուցապատողների կողմից ներկայացված քանդման կամ շինարական թույլտվությունների տրամադրման դիմումները, ՀՀ օրենսդրությանը դրանց համապատասխանելու դեպքում հաստատել ներկայացված քանդման կամ շինարական թույլտվությունները, որը ստեղծված այս վիճակում կառուցպատման ոլորտում գործունեություն իրականացնողներին հնարավորություն կտա իրականացնել գնման իրավունքների գրանցումը, հասցեների ստացումը, գնումների ընթացակարգերի նախապատրաստումը, բանակցությունների վարումը տարբեր կապալառուների հետ, ապրանքների մատակարարման պայմանագրերի կնքումը, ինչպես շինարարության իրականացման համար նախապատրաստական այլ աշխատանքները։

Միաժամանակ հայտնում ենք, որ Կառուցապատողների հայկական ասոցիացիան ընդգրկում է ՀՀ-ում գործունեություն իրականացնող շուրջ 30 խոշոր կառուցպատողների, որոնք ներկայումս ծածկում են կառուցապատման ոլորտի շուրջ 70 տոկոսը։ Ասոցիացիան ակնկալում է, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետի, ՀՀ փոխվարչապետի կամ այլ լիազոր անձի հետ հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպի հանդիպում Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ինչպես իրավիճակից բխող խնդիրը և ներկայացված առաջարկները, այնպես էլ կառուցապատման ոլորտում առկա այլ համակարգային խնդիրներ»։

Տեսանյութեր

Live

Լրահոս