Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 45 մարդ. Ալիք Մեդիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

վրաստան

Վրաստանում կորոնավիրուսից ևս 6 պացիենտ է բուժվել: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում, փոխանցում է «Ալիք Մեդիան»:

Ապրիլի 7-ի ժամը 18:00-ի տեղեկատվությամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 195 դեպք, որոնցից 45-ն արդեն բուժվել է:

Այսօր գրանցվեց կորոնավիրուսից ևս մեկ մահ: Կորոնավիրուսից մահացածներն այս պահին 3-ն են՝ 79, 81 և 86 տարեկան կանայք:

Կարանտինային գոտում այս պահին գտնվում է 4708 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է 370 պացիենտ:

Տեսանյութեր

Live

Լրահոս