Կորոնավիրուսով վարակված արցախցու համագյուղացիներն ինքնամեկուսացման մեջ են․ պետնախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

Արցախի Հանրապետությունը կորոնավիրուսով վարակված քաղաքացու համագյուղացիների համար սահմանել է ինքնամեկուսացման ռեժիմ, նրանց համար կառավարությունը սնունդ ու անհրաժեշտ պարագաներ կապահովի։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը հավելել է, որ հստակեցվում է քաղաքացու շփման շրջանակը և կմեկուսացվեն վարկաված քաղաքացու հետ շփված անձիք։

«Մոտավորապես  17 հոգու նկատմամբ խիստ հսկողություն է սահմանվել, քանի որ նրանք շփում են ունեցել վարակված անձի հետ»,- նշել է պետնախարարը։

Հիշեցնենք, որ Արցախում ապրիլի 7-ին կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել։