ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. փակ է Վարդենյաց լեռնանցքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: