Արմեն Սարգսյանը Բորիս Ջոնսոնին մաղթել է առողջություն, ուժ և շուտափույթ ապաքինում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

․

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որը նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

Նախագահ Սարգսյանը նրան մաղթել է առողջություն, ուժ և շուտափույթ ապաքինում: