Վարչապետի՝ ավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ճաղարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է Հակոբ Ճաղարյանին վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Որոշումը հրապարակվել է e-gov-ում։

Նշենք, որ Հակոբ Ճաղարյանը Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով խորհրդականն էր։