Թուրքիայում զգալիորեն նվազել է ավտոմեքենաների վաճառքը. Ermenihaber

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

վաճառք

Կորոնավիրուսի պատճառով տարբեր երկրներում հայտարարված սահմանափակումներն իրենց ազդեցությունն են ունեցել տնտեսական գործընթացների վրա։ Աշխարհում մոլեգնող հիշյալ համավարակն իր բացասական ազդեցությունն է թողել ինչպես բոլոր երկրների, այնպես էլ  Թուրքիայի մեքենաշինության ոլորտի և ավտոշուկայի վրա։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Թուրքիայում որոշ ժամանակով դադարեցվել է մեքենաների արտադրությունը, որն էլ հանգեցրել է ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշի զգալիորեն նվազմանը։

2020 թ․ մարտին ողջ երկրում վաճառվել է 15․000-ից քիչ ավտոմեքենա։

Մասնագետների կարծիքով՝ առաջիկա 3 ամսում իրավիճակն ավելի կվատթարանա։ Ըստ նրանց՝ մինչև 2020թ․ հունիսը Թուրքիայում ընդհանուր առմամբ կվաճառվի շուրջ 80․000 ավտոմեքենա։ Համավարակի պատճառով Թուրքիան շուրջ 120․000 ավտոմեքենայի վաճառքի կորուստ կունենա։

Նշենք, որ Թուրքիայում մի շարք գործարաններ մինչև ապրիլի վերջ  դադարեցրել են աշխատանքները։ Թուրքիայում որոշ գործարանների առաջնային շուկայի ավտոմեքենաներն ամբողջովին սպառվել են, իսկ որոշ արտադրողների մոտ միայն մի քանի հարյուր մեքենա է մնացել։