Կապան քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

հասարակական

Ապրիլի 8-ին, ժամը 14:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերել Արայիկ Հ.-ի (ծնված 1955 թ.) դին, իսկ պատշգամբում անօգնական վիճակում՝ Սվետլանա Հ.-ին (ծնված 1938 թ.):