Covid-19-ի շարժական լաբորատորիան բացազատվել է. 5 ժամում կստուգվի 30 զինծառայող

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

COVID-19-ի վարակման հետազոտություններ անելու նպատակով ՌԴ-ից ՀՀ բերված շարժական լաբորատորիան բացազատվել է: Նախատեսվում է, որ այն 5 ժամվա ընթացքում 30 զինծառայողի թեստավորման պատասխան կտա: 

«Խիստ հակահամաճարակային ռեժիմ հայտարարաված զորամասերում կկատարվեն զինծառայողների նմուշառումներ: Լաբորատորիայում 5 ժամվա ընթացքում 30 պատասխան ենք ստանալու, օրվա ընթացքում՝ մինչև 100»,-ասել է ԶՈւ ռազմաբժշկության վարչության պետ Սահակ Օհանյանը:

Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: