Տնտեսական կյանքի դադարեցումը ազգային անվտանգության խնդիր կարող է դառնալ. Արտակ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն ասում է, որ 26.500 դրամը, որը տրամադրվելու է յուրաքանչյուր անչափահաս երեխայի, ում ծնողը գրանցված աշխատող չէ, բաղձալի ու մեծ թիվ չի, բայց որոշակի չափանիշներ կան, որոնք հաշվի առնելով պետք է առաջնորդվել: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ քաղաքացիների եկամուտների համատարած հայտարարագրումը կօգնի հասցեական դարձնել քաղաքացիներին տրվող աջակցությունը:

Խոսելով կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային տնտեսությունից ու փակ սահմաններից՝ Մանուկյանն ասաց, որ ըստ իրեն՝ մայիսի կեսերից արդեն պետությունները կգնան սահմանները բացելուն: Ընդգծեց նաև, որ տնտեսական կյանքի դադարեցումը ազգային անվտանգության խնդիր կարող է դառնալ:

Մանրամասները՝ տեսանյութում։