«Դոմոդեդովո»-ում գտնվող ՀՀ քաղաքացիների համար կազմել են հայրենիք վերադառնալու ցուցակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

․

«Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները, որոնց հետ այսօր հանդիպել է դեսպանատանն առնթեր ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, նրանց նախաձեռնությամբ կազմել են հայրենիք վերադառնալուն սպասողների ցուցակ: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը:

«Կազմված ցուցակը փոխանցվել է դեսպանատանը հրապարակման համար՝ քաղաքացիների խնդրանքով:

Դեպի Երեւան մեկ ուրիշ թռիչք կազմակերպելու դեպքում դիվանագիտական ներկայացուցչության կողմից ցուցակը կփոխանցվի չվերթն իրականացնող ավիաընկերությանը:

Դեսպանատունը երաշխավորում է, որ ցուցակում ընդգրկված առաջնահերթ քաղաքացիների անունով առաջիկա չվերթի համար դուրս կգրվեն տոմսեր (համապատասխան թույլտվությունը ստանալու դեպքում)»: