COVID-19-ով վարակված 4-ամյա աղջկա դիմածնոտային վիրահատությունը հաջող է անցել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

բժիշկ

Համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվել է Covid 19 վարակ ունեցող  4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը, հայտնում է ԵՊԲՀ  ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել երեկ, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրել են վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ:

Ըստ Արմեն Մուրադյանի՝ փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

«Ի դեպ, արդեն ժպտում է։

Շնորհակալություն եմ հայտնում  ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին. դուք լավագույններից եք:

Մնացե՛ք տանը, օգնե՛ք մեր բժիշկներին», - ֆեյսբուքյան էջում գրել է Մուրադյանը։