ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է շուրջ 2 հազար մարդ․ РБК

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News  

ԱՄՆ կորոնավիրուս

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից ռեկորդային թվով մահ է գրանցվել։ Վերջին մեկ օրում գրանցվել է 1973 մահ։ Այս մասին РБК-ի փոխանցմամբ՝ հայտնել է The Wall Street Journal-ը։

Երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14, 7 հազար մարդ, վարակակիր է շուրջ 432 հազարը, առողջացել է մոտ 24 հազար մարդ։

Մահացությունների մեծ թիվ է գրանցվել Նյու Յորք նահանգում, Նյու Ջերսիում, Լուիզիանայում և Իլինոյսում։ Նյու Յորքում մեկ օրում մահացել է 779 մարդ, նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը 6268 է։