Հանրապետությունում մեկ օրում բացահայտվել է 36 հանցագործություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News    

հանցագործություն
   

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 36 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, անձի առևանգման, ծեծի, յուրացման կամ վատնման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրանյութի իրացման, խոշտանգման, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: