Հայաստանում կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք է գրանցվել․ ընդհանուր թիվը 921 է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

մոսկվա կորոնավիրոս

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է կորոնավիրուսով հիվանդների մասին վերջին տեղեկատվությունը, համաձայն որի՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 921-ի, բուժվածների թիվը՝ 138-ի, փաստացի բուժվողներին թիվը 758 է:

Քաղաքացիների հանձնած թեստերից 4571-ը բացասական է եղել: Մահվան ևս մեկ դեպք է գրանցվել. այս պահին մահերի ընդհանուր թիվը 10 է: