«Դոմոդեդովո»-ում դեպի Հայաստան չվերթին սպասող քաղաքացիների ցանկը հրապարակվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

դոմոդեդովո

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները, որոնց հետ հանդիպել է ՀՀ ԱԻՆ-ի՝ դեսպանատանը կից ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, կազմել են դեպի Հայաստան չվերթին սպասողների ցանկը:

Քաղաքացիների խնդրանքի համաձայն՝ ցանկը հրապարակման նպատակով փոխանցվել է դեսպանատանը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը նաև նշում է, որ դեպի Երևան մյուս թռիչքի կազմակերպման դեպքում դեսպանատունը ցուցակը կփոխանցի չվերթն իրականացնող ավիաընկերությանը:

Դեսպանատունը երաշխավորել է, որ չվերթի հաստատման դեպքում նշված քաղաքացիները տոմսերը կստանան առաջնահերթության կարգով:

1
2

 

1
1