Կորոնավիրուսի 236 թեստ ենք արել, որից դրական էր 28-ը, բուժվածները 24-ն են․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News 

Երեկ իրականացվել է 236 թեստավորում, որից դրական է եղել 28-ը, ևս 24 քաղաքացի առջողջացել է։ Այս մասին կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ դա նշանակում է, որ շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը պահպանվում է, պարետատունը կքննարկի, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավորումներ պիտի գործեն։

«Մենք վաղվանից պիտի ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն։ Այսօր առավոտյան խորհրդակցություն ենք ունեցել։ Առաջին փուլում հնարավոր է, որ այդ թեստերի փուլը 1000-ի չհասնի, որովհետև պետք է ցուցում լինի»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ վաղվանից ցուցումով մարդիկ մասնավորապես՝ բոլոր բուժաշխատողները, թոքաբորբով հիվանդ քաղաքացիները, այլ վիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիները պարտադիր կթեստավորվեն․

«Չնայած վերջին օրերի քննարկումները մեզ բերում են այնպիսի եզրակացության, որ մենք ընդհանուր առամամբ արդեն տիրապետում ենք իրավիճակին»։