Արարատի մարզում COVID-19-ով վարակման 4 նոր դեպք կա, մահացածը ևս Արարատից էր. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

մահ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնոավիրուսով վարակման 4 նոր դեպք է գրանցվել:

«Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։ Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Վերջինս Արարատի մարզից էր։

📍Մնացե՛ք տանը

📍Սահմանափակե՛ք շփումները

📍Հետևե՛ք անձնական հիգիենային

📍Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը: