Անհնար է նկարագրել, թե ինչքան է փոխվել աշխարհը այս կարճ ժամանակում՝ 100 օրում. ԱՀԿ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ահկ

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ապրիլի 8-ի ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ապրիլի 9-ին կլրանա 100-րդ օրը, ինչ ԱՀԿ-ն տեղեկացվել է Չինաստանում «անհայտ ծագման» թոքաբորբի դեպքերի մասին, սակայն անհնար է նկարագրել, թե ինչքան է փոխվել աշխարհը այս կարճ ժամանակահատվածում։

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ներկայացրել է նաև այն ամենը, ինչ է արել ԱՀԿ-ն այս 100 օրվա ընթացքում ապա նաև տեղեացրել, թե ինչ ծրագրեր ունի մարդկանց կյանքեր փրկելու համար։ 

«Ավելի լավ հասկանալու համար վարակի փոխանցման միջոցները, համաճարակաբանական ու կլինիկական առանձնահատկությունները մենք ստեղծել ենք գիտաուսումնական արձանագրություններ, որոնք կիրառվում են ավելի քան 40 երկրում»,-ասել է պաշտոնյան, ապա հավելել, որ աշխարհի 130 գիտնական, հիմնադրամ ու արտադրող ստորագրել են համաձայնագիր, որի շրջանակում ԱՀԿ-ի հետ գործակցությամբ կարագացվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման գործընթացը։ 

«Մենք հատկապես մտահոգված ենք աշխարհի ամենաաղքատ ու խոցելի խմբերի պաշտպանության խնդիրներով։ Այս 100 օրվա ընթացքում մեր հավատամքն է եղել հավասարապես ու անաչառ ծառայել աշխարհի բոլոր մարդկանց։ Ու դա կշարունակի լինել մեր աշխատանքների կենտրոնում»,-ասել է ԱՀԿ տնօրենը:

Նա նաև տեղեացրե է, որ մոտակա օրերին ԱՀԿ-ն կհրապարակի ռազմավարության թարմացված տարբերակը, Պատրաստվածության ու արձագանքնման վերանայված ծրագիրն ու հաջորդ փուլի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսկան միջոցների հաշվարկը։