Կառավարության առաջարկով Ազգային ժողովն ապրիլի 13-ին արտահերթ նիստ կգումարի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News 

քաղաքական

Կառավարության առաջարկով ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Նիստը կհրավիրվի «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում) և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում) քննարկելու համար։