Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 214-ի․ Aliq.ge

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

կորոնավիրուս

Ապրիլի 9-ին Վրաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել: Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակված 214 մարդ կա, այստեղից 50 առողջացած և 3 մահացած: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Սա նշանակում է, որ այս պահին Վրաստանում 161 պացիենտ կա:

Կարանտինային գոտում է գտնվում 4559 մարդ, ստացիոնար հսկողության ներքո` 353: