Իվանիշվիլին 100 միլիոն լարի է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

Իվանիշվիլի

Կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված հիմնադրամին «Վրացական երազանքի» ղեկավար, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին 100 միլիոն լարի (մոտ 31 միլիոն դոլար) է նվիրաբերել: Գրել է Alig.ge-ն։

Կառավարության աշխատակազմից լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ Իվանիշվիլիի ընտանիքը Stopcov հիմնադրամի համար հատկացված գումարը փոխանցել է «Քարթու» հիմնադրամի միջոցով:

Այս պահին կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված հիմնադրամում կա 124 միլիոն 543 հազար 899 լարի (մոտ 40 մլն դոլար):