ԱՀ նախագահը հանձնարարել է ուժեղացնել անցակետերում սահմանային հսկողությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ուղեցույց

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին՝ միջոցներ ձեռնարկել սահմանային հսկողությունը անցակետերում ուժեղացնելու և սահմանված կարգը լիարժեք իրագործելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Առաջիկայում առողջապահության նախարարությունը նաև ուղեցույց կհրապարակի ՀՀ-ից Արցախ մուտք գործող խմբերի՝ հանրապետությունում շարժերի ժամանակ սահմանված պահանջների պահպանման և վարքուկանոնի մասին: