Եթե Դանիբեկյանի անաշխատունակության թերթիկը չերկարաձգվի, նա ապրիլի 17-ին կգնա աշխատանքի.ԲԴԽ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

աննա

Բարձրագույն դատական խորհրուրդը հայտնում է, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է:

Ըստ ԲԴԽ-ի՝ եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի:

Մարտի 17-ի դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է քններ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը, սակայն դատական նիստ չէր կայացել, քանի որ դառավորը ժամանակավոր անաշխատունակության թերթիկ էր ներկայացրել։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դիմել էր օմբուդսմենին։ Երեկ ՄԻՊ-ը գրություն էր ուղարկել ԲԴԽ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար։