Դատավոր Աննա Դանիբեկյանը բացակայում է քթի պլաստիկ վիրահատության պատճառով. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

աննա

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբարևը լրագորղների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ դեռևս չհերքված տեղեկություն կա, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը մարտի 17-ից բացակայում է քթի պլաստիկ վիրահատության պատճառով:

Ըստ փաստաբանի ունեցած տեղեկության՝ նա մարտի 15-ին է դիմել վիրահատության համար և այնտեղ գտնվել է մինչև մատի 20-ը: Ալեքսանդր Կոչուբարևը նաև նշել է, որ դիմել է բժշկական կենտրոն մանրամանսեր ստանալու համար:

«Դատավորը արձակուդից վերադարձել էր երկու ամիս առաջ և, փաստորեն, այդ ժամանակը չի օգտագործել քիթը գեղեցկացնելու համար: Սա այս իրավիճակում խայտառայկություն է, որ նման իրավիճակում դատավարությունը հետաձգեն քթի պլաստիկ վիրահատության համար»,- ասել է փաստաբանը՝ նկատելով, որ մարդիկ կալանքի տակ են, մինչև Աննա Դանիբեկյանի աչքերի տակի կապտուկները կանցնեն:

Մարտի 17-ի դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է քններ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը, սակայն դատական նիստ չէր կայացել, քանի որ դառավորը ժամանակավոր անաշխատունակության թերթիկ էր ներկայացրել։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դիմել էր օմբուդսմենին։ Երեկ ՄԻՊ-ը գրություն էր ուղարկել ԲԴԽ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար։

Բարձրագույն դատական խորհուրդն էլ հայտնել է, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է: Եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի: