Իսպանիան ամառային սեզոնին կպատրաստվի առանց օտարերկրյա զբոսաշրջիկների. TAСС

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

իսպանիա

Իսպանիայի կառավարությունն աշխատում է ծրագրի վրա, որի նախատեսմամբ՝ առաջիկա ամառային սեզոնը կլինի առանց օտարերկրյա զբոսաշրջիկների: Սա պայմանավորված է կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ: Այս մասին հինգշաբթի հայտնել Է ABC թերթը, փոխանցում է TAСС-ը:

Սցենարը կենթադրի երկրի սահմանների ամբողջական կամ մասնակի փակում: Միաժամանակ նախատեսվում է նպաստել ներքին զբոսաշրջության զարգացմանը: Կառավարությունը նաև պատրաստվում է ուսումնասիրել փորձագետների առաջարկությունները՝ սահմանափակ անձանց թվի մասին, որոնց միաժամանակ կթույլատրվի գտնվել լողափերում։
Երկրի իշխանությունները ձգտում են սեպտեմբերից խուսափել կորոնավիրուսի «երկրորդ համաճարակաբանական ալիքից», ինչը չեն բացառել առողջապահության ոլորտի մասնագետները:

Հյուրանոցային բիզնեսի և ավիացիայի ոլորտի ենթադրմամբ՝ առաջիկա սեզոնը եկամտաբեր չի լինի: Այս ենթադրությունը կատարվել է՝ հաշվի առնելով եվրոպական երկրների կողմից օդային փոխադրումների հետ սահմանված սահմանափակումները: Զբոսաշրջության ոլորտի մասնագետները նշում են, որ դեպի Իսպանիա տուրերի նկատմամբ պահանջարկը կնվազի նաև սահմանափակումների վերացումից հետո, քանի որ զբոսաշրջիկները երկու անգամ կմտածեն, մինչև կգնան մի երկիր, որը դարձել է համաճարակի օջախներից մեկը Եվրոպայում:

Նշենք, որ 2019 թվականին Իսպանիա այցելել է 83.7 մլն օտարերկյա զբոսաշրջիկ. սա ռեկորդային ցուցանիշ է եղել երկրի համար: