ՊԲ-ում անցկացվել է ռազմական խորհրդի նիստ . Ջալալ Հարությունյանը հանձնարարականներ է տվել

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

ՋալաԼ Հարությունյան

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ապրիլի 9-ին անց է կացվել ռազմական խորհրդի հեռավար նիստ, որին մասնակցել են բանակի հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զինվորական կոմիսարներ, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Տեսակապային խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակային ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շահագործմանը, տեխնիկական սպասարկմանը, նորոգման ու հաշվառման, ինչպես նաեւ բնագավառի հետագա աշխատանքների բարելավմանը վերաբերող թեմաներ:

Օրակարգային հարցերի շուրջ ելույթ են ունեցել բնագավառի պատասխանատուները՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներն ու հաստիքային սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր գործընթացները:

Վերջում բանակի հրամանատարը ամփոփել է խորհրդի նիստի արդյունքները եւ հանձնարարականներ տվել հեռավար խորհրդակցության մասնակիցներին: