Վրաստանում արտակարգ դրությունը հնարավոր է երկարաձգվի. Գախարիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

Գախարիա

 

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան չի բացառում, որ երկրում արտակարգ դրությունը հնարավոր է երկարաձգվի: «Ամեն ինչ հնարավոր է»,- այսպես է պատասխանել վարչապետը լրագրողի հարցին:

Դրա հետ մեկտեղ, Գախարիան նշել է, որ արտակարգ դրության խստացումը կապված է համաճարակաբանական իրավիճակի դինամիկայից:  Գրել է Aliq.ge-ն։

«Ամեն ինչ հնարավոր է: Ամեն ինչ կախված է համաճարակաբանական իրավիճակի դինամիկայից, դրա սրացումից կամ հակառակը: Տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները: Մեր խնդիրը մարդկանց առողջությունն ապահովելն է»,- հայտարարել է Գախարիան: