ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Լինաս Լինկևիչյուսի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը։
Մնացականյանն իր թվիթերյան էջում մասնավորապես գրել է․
«Իմ լավ գործընկերոջ՝ Լինաս Լինկյավիչուսի հետ ունեցած հեռախոոսազրույցի ընթացքում տեղեկություններ փոխանակեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի և փորձի մասին: Լիտվան արդյունավետ և տպավորիչ միջոցներ է ձեռնարկում այս ուղղությամբ: Վերանայեցինք նաև երկկողմ լայն, ամուր օրակարգը՝ համագործակցության բոլոր ձևաչափերով»։