Հատուկ պատրաստության վարժանքներ են անցկացվել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

ю

1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների մասնակցությամբ ապրիլի 8-ին անցկացվել են մարտավարական-մասնագիտական պարապմունքներ։

Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Մշակվել և իրականացվել են անհատական և խմբային վարժանքներ, հստակեցվել են գործողությունները հարձակման և շրջանաձև պաշտպանության կազմակերպման ժամանակ: