6 ժամով արգելվել է Իջևանի 2, Ստեփանավանի և Երևանի մեկական սուպերմարկետի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

Ավինյան

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 31.03.2020թ. N 706-Ա, 03.04.2020թ. N 788-Ա, 06.04.2020թ. N 823-Ա, N 822-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 3-ին, 5-ին և 7-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) «ՍԻԹԻ» ՍՊԸ՝ ք. Երևան, Բագրատունյաց 5/3.

2) «ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ» ԱՁ՝ ք. Իջևան, Անկախության 67/Ա.

3) «ՖՐԵՇ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ» ՍՊԸ` ք․ Իջևան Երևանյան 1.

4) «ԳԵՂԵՑԻԿ ՋԻԼԱՎՅԱՆ» ԱՁ` ք. Ստեփանավան, Ստեփանավան-Լոռի Բերդ մայրուղու սկզբնամաս:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսավարող գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։