Երևան-Պեկին-Երևան 8-9 ժամ թռիչքն իրականացրել է ՊՆ փորձառու օդաչուների 2 անձնակազմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News     

ՊՆ

Ապրիլի 8-ին Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել բժշկական պարագաներ և սարքավորումներ, ինչպես նաև` օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Երկարաժամ ինքնաթիռային թռիչքը (8-9 ժամ) ԻԼ-76 ինքնաթիռով իրականացրել է պաշտպանության նախարարության հմուտ, փորձառու, արհեստավարժ օդաչուների երկու անձնակազմը։

Նրանք մեծ պատասխանատվությամբ ստանձնել են Երևան-Պեկին, Պեկին-Երևան չվերթի իրականացումը՝ ապահովելով կարևոր բեռի արագ և անվտանգ փոխադրումը։

Օդաչուական անձնակազմն արժանացել է պաշտպանության նախարարի և հրամանատարության բարձր գնահատանքին»,-գրել է ՊՆ խոսնակը։