Հայաստանում կորոնավիրուսից 72-ամյա պացիենտ է մահացել․ ունեցել է քրոնիկ հիվանդություններ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News     

կորոնավիրուս

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին իր ֆեյսբուքյան  էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

Ապրիլի 10-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ»,- հայտնել է խոսնակը։