Համալիրի մոտակայքում հայտնաբերվել է «РГ-42» տեսակի հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

նռնա

Ապրիլի 9-ին՝ ժամը 14:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է նռնակ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Հայտնաբերվել է «РГ-42» տեսակի կոռոզիայի ենթարկված ձեռքի հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ. ինժեներական ջոկատը տեղափոխել է Նուբարաշենի զորավարժարան և ոչնչացրել: