«ԳԱԶ 24»-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

հասարակական

Երեկ՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 50-ամյա Մանվել Խ-ն Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի առանց համարանիշի ավտոմեենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Մանվել Խ-ն և նրա ուղևոր՝ 46-ամյա Խանում Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափեխվել են Գյումրու բժշկական կենտրոն։