Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը կոչով դիմել է հայաստանցի մարզիկներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Ալբերտն Ազարյան

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը կոչով դիմել է հայ մարզիկներին:

«Դժվարին ժամանակներ է ապրում համաշխարհային սպորտը, ներառյալ ՝ հայաստանյանը։ Բայց մարզաշխարհը չի  հուսահատվել, անգործության չի մատնվել։ Սա լավ է։ Նախանձելի վիճակում չեն նաև մերօրյա մարզիկները։ Սակայն չեմ կասկածում նրանց համարձակությանը և տոկունությանը։ Նրանք մեր արժանապատիվ հետնորդներն են, անկախության սերունդը, և համոզված եմ, որ նպատակային աշխատանքի շնորհիվ կկարողանան հաջողությամբ հաղթահարել առաջիկա վարկանիշային մրցաշարերի արգելքները, կմեկնեն օլիմպիական խաղեր և չեմպիոնական տրամադրությամբ կներկայանան մայր Հայաստանին ու մեր աննկուն ժողովրդին»,- Ազարյանի կոչը փոխանցում է ՀԱՕԿ-ը: