Վերջին 50 տարում 1-ին անգամ Խաչերթը կանցկացվի Սուրբ Պետրոսի հրապարակում, ոչ թե Կոլիզեյում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

հռոմ

«ՏԱՍՍ» գործաալությունը, հղում անելով Սուրբ գահի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Զատկից առաջ խաչերթը, որը, ըստ կաթոլիկական ավանդույթի, անցկացվում է Չարչարանաց ուրբաթ երեկոյան, 55 տարի հետո առաջին անգամ անցկացվելու է Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում, ոչ Կոլիզեյումի պատերի մոտ:

Կորոնավիրուսի պատճառով խաչերթն անցկացվելու է առանց հավատացյալների, այն կցուցադրվի մի քանի հեռուստաալիքների ուղիղ եթերում, ինչպես նաև համացանցային ալիքներով՝ ներառյալ Vatican News պորտալը:

Ըստ աղբյուրի՝ Խաչը տանելու է 5 մարդուց բաղացած 2 խումբ: 5 մարդ բանտից՝ Պադուայի ուղղիչ հաստատությունից են լինելու, մյուս 5-ը՝ Վատիկանի առողջապահության և հիգիենայի վարչությունից:

Աղբյուրը նաև նշում է, որ խաչերթին բանտի ներկայացուցիչների մասնակցությունը պատահական չէ, քանի որ հենց այս հաստատություններից են խորհրդածությունների տեքստերը գրողները. դրանք ընթերցվում են 14 դադարների ժամանակ և խորհրդանշում են Գողգոթա Քրիստոսի բարձրանալն ու նրա նահատակության դրվագները: Տեքստերը գրելուն ներգրավվել են ինչպես բանտարկյալներ, այնպես էլ հսկիչներ, բանտարկյալների մերձավորները: Հատվածներից մեկը հանձնարարել են գրել ցմահ բանտարկության դատապարտվածի դստերը, իսկ մյուսը՝ սպանված աղջկա ծնողներին: