«Իմ քայլը» հիմնադրամն ընդունում է 2020-2021 ուստարվա կրթաթոշակային ծրագրի հայտադիմումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

իմքայլը

Ուրախությամբ հայտարարում ենք «Իմ քայլը» հիմնադրամի՝ 2020-2021 ուսումնական տարվա համար կրթաթոշակային ծրագրի հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Սահմանված չափորոշիչները բավարարող դիմորդները կարող են իրենց հայտերը ներկայացնել առցանց։ Առաջնայնություն է տրվելու Հայաստանի զարգացման համար հեռանկարային համարվող մագիստրոսական կրթությանը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2020 թ. հուլիսի 10:

Մանրամասները՝ ստորև հղումով»: