ԼՀԿ-ն կգրանցի սոցաջակցության շահառուների մտահոգությունները, տեղեկությունը կփոխանցի սոցապին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

լուսավոր

Ապրիլի 10-ին և 11-ին ժամը 11-ից Լուսավոր Հայաստան Կուսակցության թիմը կպատասխանի ձեզ հուզող բոլոր հարցերին կապված կառավարության սոցիալական աջակցությանն ծրագրերին դիմելու հետ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Եթե ունեք հարցեր կամ խորհրդի և օգնության կարիք, կարող եք կապ հաստատել հետևալ համարներով կամ էլ. փոստով։ Կարող եք նաև հաղորդագրություն ուղարկել «Լուսավոր Հայաստան»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջին», - գրել է Մարուքյանը և ԼՀԿ-ի գրասենյակից ուղիղ եթեր մտել:

Էդմոն Մարուքյանը ցույց է տվել՝ ինչպես է թիմը աշխատում կուսակցության գրասենյակում, ապա տեղեկացրել, որ իրենք 3 հեռախոսներով պատասխանում են զանգերին և նամակներին: Ստացած տեղեկատվությունը Մարուքյանը խոստացել է ուղարկել աշխատանքի և սոցիաական հարցերի նախարարություն:

թուղթ

Տեսանյութեր

Live

Լրահոս