Երևանում բախվել են Toyota-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

հասարակական

Երեկ՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում Երվանդ Քոչարի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 56-ամյա Կորյուն Ն-ի վարած Toyota մակնիշի 03 GC 055 համարանիշի և 30-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Ford Transit մակնիշի 34 CO 408 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Կորյուն Ն-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։