Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է Աթաթուրքի հասցեին հնչեցրած վիրավորանքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ձերբակալություններ

Թուրքիայի Քոնիա քաղաքի գլխավոր դատախազության որոշմամբ ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի Էմրե Գ.-ն։ Նա մեղադրվում է սոցիալական ցանցերում տարածած stand up տեսագրության մեջ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի, Թուրքիայի համար հոգևոր մեծ արժեք ներկայացնող Մևլանայի, Քոնիա քաղաքի և քոնիացիների հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար։ Այս մասիղ հաղորդում է Ermenihaber-ը:

Դատախազության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Աթաթուրքի դեմ իրականացված հանցագործությունների մասին օրենքի շրջանակներում «անձի հիշատակը վիրավորելու, քեն և թշնամանք տարածելու» հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Էմրե Գ.-ի նկատմամբ։

Տեսանյութեր

Live

Լրահոս