Անդրեյ Պյատախինը չի նախատեսում լքել պաշտոնը. Beeline-ը հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

յուքոմ

Ի պատասխան մամուլի ներկայացուցիչների հարցումներին հայտարարում ենք, որ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը, և չի նախատեսում լքել այն: Այդ մասին հայտարարություն է տարածել Beeline ընկերությունը:

«Հայաստանում Beeline-ը շարունակում է աշխատել սովորականի պես՝ կատարելով իր պարտականություններն հաճախորդների և շահակիրների առջև»,-նշված է հայտարարությունում:

Ավելի վաղ, ըստ 1lurer.am-ի տեղեկությունների, «Ucom» ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում էին գրել: 

Ըստ աղբյուրի՝ ավելի քան 50 առանցքային դերակատարում ունեցող աշխատակից որոշել է հեռանալ Ucom ընկերությունից։ Կան տարաձայնություններ: Պատճառն այն է, որ սեփականատերերն ուզում են Ucom-ի տնօրենի պաշտոնին նշանակել  Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս