ՀՆԱ-ի աճը ներկայացնելիս չգրանցված աշխատողներին ներառում ենք, օգնելիս՝ ո՞չ. ԲՀԿ-ի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նոր առաջարկներ է ներկայացնում կառավարությանը՝ փաթեթների ու օրենսդրական նախաձեռնությունների տեսքով: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամվոր Միքայել Մելքումյանը: 

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իրենք, օրինակ, գիտեն այն եղանակներն ու մեթոդները, որ հնարավոր է «բացահայտել» օրավարձով աշխատողներին: «Արած գործը հո չի՞ կորել, ի վերջո կարող են լուսանկարներ, հաղորդագրություններ լինել կատարած աշխատանքի վերաբերյալ: Այնպես որ՝ փաստագրում իրականացնելը հնարավոր է»,- հավաստիացրեց պատգամավորը:

Մելքումյանն այն համոզմանն է, որ այս շրջանում Հայաստանում աջակցություն չստացած մարդ չպետք է լինի:

«Մարդիկ մեր հարստությունն են, որևէ մեկի գլուխը չպետք է կախ մնա, պետք է հաղթահարենք այս վիճակը»,-հավելեց Մելքումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում