Ինչ անել, եթե լրանում է ԱՄՆ-ում ձեր գտնվելու ժամկետը, բայց դուք չեք կարող լքել երկիրը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ հայտարարություն է տարածել ԱՄՆ-ում կեցության իրավունքի երկարաձգման վերաբերյալ: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

«Հարգելի քաղաքացիներ,

Եթե լրանում է ԱՄՆ-ում ձեր գտնվելու թույլատրված ժամկետը և COVID-19-ի հարուցած սահմանափակումների պատճառով դուք չեք կարող լքել երկիրը սահմանված ժամկետում, ապա կարող եք դիմել ԱՄՆ-ում ձեր կեցության ժամկետը երկարաձգելու համար` հետևելով հետևյալ քայլերին.

1.Ստուգեք ձեր`ԱՄՆ-ում գտնվելու թույլատրված ժամկետը I-94 ձևի վրա, որը հասանելի է նաև առցանց հետևյալ հղումով

2.Այցելեք ԱՄՆ քաղաքացիության և միգրացիոն ծառայության կայքէջը և լրացրեք կեցության կամ մուտք արտոնագրի երկարաձգման` I-539 ձևի դիմումը: Այն հասանելի է հետևյալ հղմամբ: Կցեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կից նամակ` ներկայացնելով թե ինչ իրավիճակով է պայմանավորված ձեր երկարաձգման խնդրանքը: Անպայմանորեն, դիմումը լրացրեք մինչև ձեր օրինական կեցության ավարտը:

3.Եթե ունեք ֆինանսական դժվարություններ և ի վիճակի չեք վճարել երկարաձգման համար անհրաժեշտ պետական տուրքը, ապա կարող եք լրացնել նաև տուրքի ազատման վերաբերյալ I-912 ձևի դիմում` հիմնավորելով ձեր ֆինանսական դժվարությունները:

Մանրամասները` հետևյալ հղմամբ

4.Երկարաձգման վերաբերյալ դիմում մուտք անելուց հետո համակարգը ձեզ կտա 13 նիշանոց համար, որով կարող եք առցանց ստուգել դիմումի կարգավիճակը անցնելով հետևյալ հղմամբ.

Հաշվի առնելով համապատասխան գրասենյակների փակ լինելու հանգամանքը, դուք այս փուլում դեռևս չեք կարողանա հանձնել դիմումի համար պահանջվող կենսաչափական տվյալները և դրանք հանձնելու հնարավորության վերաբերյալ կստանաք լրացուցիչ ծանուցում USCIS-ից: Այնուամենայնիվ, ձեր երկարաձգման դիմումը մուտքագրելու պահից, այնքան ժամանակ քանի դեռ ձեր դիմումը ընթացքի մեջ է և չեք ստացել դրական պատասխանը (ինչը կարող է տևել մինչև 240 օր)` ԱՄՆ-ում ձեր կեցությունը կհամարվի օրինական:

Հավելյալ հարցերի և տեղեկության համար կարող եք այցելել ԱՄՆ միգրացիոն գործակալության կայք հետևյալ հղումով` USCIS.gov կամ զանգահարել գործակալության` 1 (800) 375-5283 հեռախոսահամարով: