Կորոնավիրուսով պայմանավորված՝ Տաջիկստանը փակել է սահմանը օտարերկրացիների համար. TAСС

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

տաջիկստան

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով՝ Տաջիկստանի իշխանությունները սահմանել են ժամանակավոր արգելք օտարերկարցիների ելքի ու մուտքի համար: Այս մասին հայտնել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, փոխացում է ТАСС-ը:

Սահմանափակումները չեն վերաբերի օտարերկրյա պետությունների դիվանագետներին, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին:

Նշենք, որ ըստ Տաջիկստանի առողջապահության նախարարության տվյալների՝ 2020 թվականի փետրվարի 1-ից մինչ այժմ կարանտինային ռեժիմի համար երկրի ինֆեկցիոն հիվանդանոցներ և առողջարաններ են փոխադրվել 7257 քաղաքացիներ, որոնք Տաջիկստան են ժամանել արտասահմանից, նրանցից 5243-ին բաց են թողել տուն. ինֆեկցիոն հիվանդանոցներում կարանտինային ռեժիմում կա 2014 մարդ: Այս պահի տվյալներով՝  Տաջիկստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չեն գրանցվել։