ՀՀ 26 քաղաքացիներ Վրաստանից մեկնեցին Հայաստան. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

դեսպանություն

Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ նախարարությունը:

Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք։

Հիշեցնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, դեռևս փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։