Պուտինը կորոնավիրուսի դեմ պայքարը նմանեցրել է թյուրքերի դեմ պատերազմներին. Ermenihaber

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

պուտին

Թուրքական մամուլը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարօրինակ զուգահեռներ է անցկացրել թյուրքերի դեմ պատերազմների և կորոնավիրուսի դեմ պայքարի միջև, հաղորդում է Ermenihaber-ը:

Ռուսաստանի նախագահը, մասնավորապես հիշատակելով 11-րդ դարի թյուրքական ցեղերի դեմ պատերազմները, նշել է. «Ամեն ինչ կանցնի, սա էլ է անցնելու։ Մեր երկիրը բազմաթիվ լուրջ փորձություններ է հաղթահարել։ Պեչենեգներն ու կումաններն (ղփչաղ) էլ են հարձակվել ժամանակին։ Ռուսաստանը բոլորին հաղթեց։ Կորոնավիրուս կոչվող չարիքն էլ ենք հաղթահարելու։ Միասնաբար ամեն ինչ էլ կարող ենք հաղթահարել»։

Թուրքիայում Պուտինի այս խոսքերը բավականին լայն արձագանք են գտել սոցիալական ցանցերում։ Շատերը, անդրադառնալով Պուտինի խոսքերին՝ դրանք որակել են որպես ազգայնականության և ռասիզմի դրսևորում, մի մասն էլ պատմական անճշտություններ է փորձել հայտնաբերել Ռուսաստանի նախագահի խոսքի մեջ։

Տեսանյութեր

Live

Լրահոս