Բյուրեղավանի ոստիկանները 58-ամյա քաղաքացու խուզարությամբ թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Ապրիլի 6-ին հերթական դեպքը ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները բացահայտեցին:

Ժամը 18-ի սահմաններում քրեական հետախույզները Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին նույն փողոցի 58-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորացված, մանրացված, կանեփանման դեղնականաչավուն զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, քաղել էր Աբովյան քաղաքի Կարմիրբանակայինների թաղամասում վայրաճ կանեփի թփերից, պատրաստել` անձնական օգտագործման համար:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: